ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ
Ի՞նչ լուծումներ կան խռմփոցի դեմ
«Խռմփոցի ծագման առաջնային պայման է քնած ժամանակ մեջքի վրա պառկած դիրքը, ալկոհոլային խմիչքների չարաշահումը, ծխախոտի գերօգտագործումը: Ավելի բարդ դեպքերում խռմփոցը առաջանում է հայմորիտի, քթըմպանի շրջանի վնասվածքների, նյութափոխանակության խանգարման և այլ խնդիրների դեպքում»,- բացատրում է ԼՕՌ բժիշկ Սամվել Խաչիկյանը:
Խռմփոցը կարող է ծագել ցանկացած մարդու մոտ` անկախ տարիքից և սեռից, ազդանշան է, որ քնածի շնչուղիներով օդը դժվար է անցնում: 40 անց տղամարդկանց 50%-ը խռմփացնող է, իսկ կանայք ավելի քիչ տոկոս են կազմում` 25,-փոխանցում է erkusov.am-ը:
«Այդ տհաճ ձայնը արդեն 30 տարի ինձ չի թողնում հանգիստ քնել: Այսինքն՝ ինչ ամուսնացել եմ, մոռացել եմ քնելու մասին. ամուսինս գիշերները անդադար խռմփացնում է», -բողոքում է տիկին Անահիտը:
«Ես արդեն 15 տարի է՝ ամուսնացած եմ և նոր եմ սկսել ամուսնուս մոտ խռմփոցի նման ձայն լսել, սակայն դա ինձ չի անհանգստացնում. ամուր եմ քնում»,-ասում է Արմինեն: «Ամուսնուս խորհուրդ էին տվել քնելուց առաջ ձիթապտղի յուղ կաթեցնել կոկորդի մեջ: Դա օգնեց ու խռմփոցը մեղմացավ»,-պատմում է տիկին Սիրանը:
«Գոյություն ունեն խռմփոցի հասարակ և վտանգավոր տեսակներ: Առաջին դեպքում մենք գործ ունենք ոչ այնքան բարձր հաճախականությամբ պատահող խռմփոցի հետ, խռմփացնողը արթնանում է քնից կատարյալ հանգստացած, ոչ մի թուլություն չի զգում, սակայն եթե խռմփացնողը անհանգիստ է քնում, նրա խռմփոցը խիստ բարձր է ու անկանոն, կա արտահայտված գիշերամիզություն, առավոտյան նա իրեն «ջարդված է» զգում, կա հիշողության անկում, ունի բարձր ճնշում, ապա կա անհանգստանալու պատճառ: Այդ դեպքում շատ հավանական է ապնոե (սրտի աշխատանքի դադար) կոչվող հիվանդության առկայություն լինի տվյալ անձի մոտ: Այդ վիճակը կարող է տևել մինչև 2,5 րոպե և դառնալմահացության պատճառ»,- մեկնաբանում է Սամվել Խաչիկյանը: Ապնոե հիվադությունը կարող է սպառնալ ամենքին, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ խռմփացնող կանանց միայն 3%-ն է տառապում այս հիվանդությամբ, իսկ տղամարդկանց մոտ այդ տոկոսը հասնում է 16-ի: Խռմփոցը կանանց մոտ առաջանում է քթի միջնապատի թեքության, ծանր քաշերի պատճառով: «Կանայք կարող են սկսել խռմփացնել ժողովրդի լեզվով ասած «հորմոնալ խանգարումների» պատճառով: Այս դեպքում այն ավելի ուժեղ է արտահայտված»,- ասում է Ս. Խաչիկյանը:
«Մի քանի ամիս առաջ դիմել էի ատամնաբույժի: Ինչ-որ սխալ շարժում էր արել և վնասել էր նյարդս: Դրանից հետո սկսել էի ժամանակառժամանակ խռմփացնել: Բայց քանի որ դա ինձ շատ էր անհանգստացնում, դիմել եմ բժշկի և այսօր արդեն կարծես թե էլ չեմ խռմփացնում»,-ասում է 52-ամյա տիկին Գայանեն: «Կանացի վիրահատությունից հետո ինձ մոտ ամեն ինչ խանգարվեց: Հիմա էլ սկսել եմ խռմփացնել: Քնելուց առաջ սպրեյներ եմ կաթեցնում, որ գոնե տանեցիները հանգիստ քնեն»,-պատմում է 56-ամյա տիկին Աննան:
Խռմփոցը բնորոշ է ծերունական տարիքին, սակայն այն երբեմն պատահում է նաև երեխաների մոտ: «Երեխաները կարող են խռմփացնել քթի քրոնիկ փակվածության, գլխի դիմային ոսկորների անոմալիայի ժամանակ: Խռմփոցի պատճառով խանգարված քնի հետևանքերը կարող են լինել կապրիզը, դիմադրողականության, էներգիայի, ուշադրության նվազումը: Այդ դեպքերում անհապաղ պետք է դիմել բժշկի»,-բացատրում է մանկաբույժ Թերեզա Թանկյանը:
Խռմփոցը կարող է պատճառ դառնալ կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանների և համակարգերի ախտահարման, քանի որ խանգարվում է թթվածնի մուտքը օրգանիզմ: Այս հիվանդության բուժման համար կան շատ մեթոդներ: Առանց բժշկական միջամտության այս հիվանդությունը կարելի է բուժել հետևելով քաշին, հրաժարվելով ծխելուց, քնաբերներ ընդունելուց, քնելուց առաջ և ընդհանրապես ալկոհոլ օգտագործելուց:
Բժիշկ Խաչիկյանը խորհուրդ է տալիս զբաղվել նաև լեզվի, շնչառական համակարգի մարզումներով: «Բժշկական միջամտությունները կարող են արտահայտվել ինչպես դեղորայքների տեսքով, այնպես էլ փափուկ քիմքի վիրահատությամբ (ավելի բարդ դեպքերում), որը տևում է 15 րոպե և գրեթե անցավ է»,- պարզաբանում է Ս. Խաչիկյանը: Խռմփոցը հիվանդություն է, այն էլ խիստ վտանգավոր, և այն նույնպես ունի բուժման կարիք:
Հ.Գ. Գիտնականները, 140 տղամարդկանց խռմփոց ուսումնասիրելով, եկել են եզրահանգման, որ դա հաղորդագրություն է հանգուցյալների աշխարհից: Նրանք այդ եզրահանգումը արել են խռմփոցի վերծանման արդյունքում և պարզել են, որ այն ունի իմաստ և նման է մարդկային խոսքին:
10.07.2013 Կարդացեք նաև
25.03.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ